Աշխատանքային պարտականություններ - Պլանավորել և իրականացնել սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը
- Ակտիվորեն կիրառել հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
- Նպաստել սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը,
- լինել սիրալիր, բարեհամբյուր, հոգատար,պարտաճանաչ և կազմակերպված,
- սիրել երեխաներին և ձեր աշխատանքը
- ունենալ կիրթ և գրագետ խոսք
- լինել համբերատար և արագ կողմնորոշվող
- ունենալ թիմում աշխատելու ունակություն,կրեատիվ միտք
- նորը սովորելու պատրաստակամությամբ օժտված
- մաքրակենցաղ, ճկուն և արագաշարժ
Անհրաժեշտ հմտություններ - Ղեկավարել 2-6 տարեկան երեխաների ուսուցման և դաստիարակության գործընթացը
- Նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու առնվազն 3 տարվա փորձ։
- Վաղ մանկության զարգացման տեխնիկայի և կրթական մեթոդոլոգիաների իմացություն:
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության բարձր զգացում,
- Իմանալ նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները,
- Տիրապետել համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
Արտոնություններ- Մրցակցային աշխատավարձ
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
- Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում
- Աշխատանքային համազգեստի տրամադրում
- Ընկերական և աջակցող թիմային միջավայր:
- Կարիերային աճի հնարավորություն
- Ընդմիջում
Աշխատանքային պարտականություններ- Աջակցել ուսուցիչներին կրթական և դաստիարակչական գործունեության կազմակերպման գործում,
- Հարգել և պաշտպանել սաների իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
- Նպաստել սաների մոտ ինքնասպասարկման տարրերի ձևավորմանը,
- Լինել պատասխանատու սաների առողջ, անվտանգ և ակտիվ կենսագործունեության համար
- Զբաղվել երեխաների խնամքով բացօթյա գործունեության և քնելու ժամանակ,
- Պատրաստել և ուղեկցել երեխաներին ճաշի ժամանակ:
Անհրաժեշտ հմտություններ - Մանկավարժական, բժշկական կամ հոգեբանական , միջնակարգ կամ բարձրագույն կրթություն,
- Տիրապետել աշխատանքի անվտանգության, սաների կյանքի և առողջության պահպանման կանոններին, հաղորդակցման հմտություններին,
- Իմանալ սաների տարիքային ֆիզիոլոգիական, հոգեբանական առանձնահատկությունները,
- Ունենալ սեր և համբերություն երեխաների հանդեպ, պատասխանատվության մեծ զգացում,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սովորելու և մասնագիտորեն զարգանալու պատրաստակամություն,
Արտոնություններ- Մրցակցային աշխատավարձ ,
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
- Աշխատանքային համազգեստի տրամադրում,
- Ընկերական և աջակցող թիմային միջավայր,
- Կարիերային աճի հնարավորություն,
- Ընդմիջում:
Աշխատանքային պարտականություններ- Կազմակերպում է խոհանոցում մթերքի խոհարարական մշակման աշխատանքները և իրականացնում է կերակրատեսակների պատրաստումը.
- հետևում է սննդի որակին.
- ընտրում է համապատասխան բանջարեղենը, միրգը, պտուղները, ընդեղենը և մշակում է մսամթերքը.
- պատրաստում է վաղ և նախադպրոցական տարիքի սաների համար կաթնային շիլաներ, տարբեր ապուրներ, ճաշատեսակներ.
- ապահովում է սննդի պատրաստման տեխնոլոգիայի, սանիտարական կանոնների պահպանումը.
- մասնակցում է ամենօրյա ճաշացանկի կազմմանը.
- անցկացնում է պատրաստի սննդի ամենօրյա նմուշառում բուժքրոջ հետ միասին.
- ապահովում է սննդամթերքի ճիշտ պահպանումը և բաշխումը.
- բաց է թողնում պատրաստի սննդամթերքի հաստատված ժամանակացույցի համաձայն մեկ սանի համար նախատեսված ներդրված, նորմային համապատասխան.
- ապահովում է խոհանոցի սանիտարական վիճակը՝ պահանջվող կանոններին համապատասխան:
Անհրաժեշտ հմտություններ - հաստատության խոհարարը պետք է ունենա նախնական մասնագիտական (արհեստագործական)
- կամ միջին մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ
- կամ պետական կամ համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատության կողմից տրված խոհարարի մասնագիտությամբ դասընթացի վկայական
- կամ խոհարարի աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:
Արտոնություններ- Մրցակցային աշխատավարձ
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ կամ պարգևատրումներ,
- Կախված հաստիքից՝ դասընթացների մասնակցություն՝ վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ
- Աշխատանքային համազգեստի տրամադրում
- Ընկերական և աջակցող թիմային միջավայր:
- Ընդմիջում