Մեր մասին
Քիդզվիլ Ակադեմիան համարվելով ավստրալական Kidzville ELC-ի մասնաճյուղը Հայաստանում,որդեգրել է վերջինիս կողմից կիրառվող և տարիների փորձով մշակված ծրագիրը:Ամենօրյա ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում կենտրոնի փակ և բացօթյա գործունեության շրջանակներում , մոտիվացնող և գրավիչ են, ինչը նպաստում է ուսման նկատմամբ դրական վերաբերմունքի առաջացմանը:
Մեր կենտրոնը հագեցած է Էկոլոգիապես մաքուր
և որակյալ գույքով : Վերանորոգումը կատարվել է համաձայն փորձառու և շուկայումը լավագույններից համարվող ՝ MOD Interior & Architecture ընկերության դիզայնավորմամբ: Կարևորել ենք յուրաքնչյուր դետալ ,որը ավելի հետաքրքիր,անվտանգ և ցանկալի կդարձնի մեր Կենտրոնը Ձեր փոքրիկի համար:

Կենտրոնում առկա է.

  • Խմբասենյակներ՝ յուրաքանչյուր խմբի համար նախատեսված՝ միայն սերտիֆիկացված խաղալիքներով և անհրաժեշտ կահավորանքով

  • Լոգարաններ՝ դիզայներական , ժամանակակից լուծումներով և փոքրիքների համար պատրաստված գույքով

  • Մարզասենյակ՝ մեծ և ապահով

  • Խոհանոց՝ շատ լուսավոր և հագեցած ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ սարքավորումներով և սպասքով

  • Բժշկի սենյակ՝ ապահովված համապատասխան դեղորայքով և բժշկական պարագաներով

  • Բակային տարածք ՝ սեփական, ընդարձակ, պտղատու ծառերով , հարմարավետ սղարաններով ,տաղավարներով ,հետաքրքիր և անվտանգ խաղային գոտով :

  • Տեսահսկման համակարգ՝ տեղադրված Կենտրոնի ողջ տարածքով:


Քիդզվիլ Ակադեմիայում շեշտադրում ենք՝

  1. պատկանելությունը - առանց խոչընդոտների
  2. բարեկեցությունը - բարություն և իրավունքներ
  3. մասնակցությունը - կապ և հավասարություն
  4. հնարավորությունները - կարողություն և ներուժ

Մենք աջակցում և ողջունում ենք ծնողների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը երեխաների առօրյայում:
Մենք խրախուսում ենք ծնողներին մեզ հետ համագործակցել ՝ երեխաների պատկերացումներն ու ցանկությունները միասին իրականացնելու համար , ընդունելով առաջարկներ ու դիտողություններ: Այս համագործակցությունը մեր ուսումնական ծրագրի զարգացման հիմնաքարն է:
Մեր անձնակազմը գնահատվում է իր գիտելիքների, մարդկային բարձր արժեքների,մասնակգիտական հմտությունների ներդրման, երեխաներին կրթելու,երեխայակենտրոն ուղղվածության ,պատասխանատու,նվիրված և հոգատար անձի որակներ հաղորդելու համար :Նշենք նաև,որ մեր աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվելու են ՝ մասնագիտորեն ​​զարգանալու ուսուցման արդի մեթոդներին նորովի ծանոթանալու և տիրապետելու , գիտելիքների ձեռք բերելու նպատակով:





Քիդզվիլ Ակադեմիայում
  • երեխաները գնահատվում են իմաստալից աշխատանք կատարելու, հետաքրքրվելու և հետաքրքիր մտեքեր առաջարկելու,խաղերին ակտիվ մասնակցելու և ընկերներին աջակցելու համար:
  • Երեխաները պետք է իրենք որոշեն իրենց ուսման ուղղությունը և ունենան արտահայտվելու անսահմանափակ հնարավորություններ:
  • Մենք ընդառաջում ենք երեխաների խաղալու ցանկությանը։ Խաղը պետք է լինի զվարճալի, հուզիչ, ինքնաբուխ, գործնական, խթանող, հանգստացնող, ուսուցանող և մոտիվացնող:
  • Շատ կարևոր է երեխաներին հնարավորություն տալ փորձեր կատարել, նորը հայտնաբերել, ուսումնասիրել, ստեղծել, խնդիրներ լուծել ,նոր գաղափարներ արտահայտել և դրանք կյանքի կոչել այլ երեխաների և մանկավարժների աջակցությամբ:
  • Մենք ձգտում ենք երեխաների մեջ սերմանել հոգատարության զգացում հողի, բնության և կենդանիների նկատմամբ՝ սովորեցնելով խնամել, սիրել և հոգ տանել շրջակա միջավայրի մասին:
Meet Our Teachers At Kidzville ELC in Australia
Our team of qualified child care professionals are committed to caring for each and every child individually and work as a team to create an environment which is a home away from home. In addition to caring for the children the centre also provides parenting advice and guidance to our families in times of need and early intervention programs and support for children with additional needs.